Վրաստանում 2020թ. գարնանային զորակոչի ընթացքում զորակոչվելու է 4189 հոգի

Վրաստանում 2020թ. գարնանային զորակոչի ընթացքում զորակոչվելու է 4189 հոգի։ Զորակոչն իրականացվելու է 2020թ. փետրվարի 3-ից հունիսի 30-ը։ Համապատասխան որոշումը հունվարի 30-ին ընդունել է Վրաստանի կառավարությունը։

4189 հոգուց, սակայն, Պաշտպանության ուժերի շարքերը համալրելու է 1400-ը, 1328 հոգի ծառայելու է քրեակատարողական հիմնարկներում, 950-ը՝ ՆԳՆ-ում, 311-ը՝ Պետական անվտանգության ծառայությունում, իսկ մնացյալ 200-ը ծառայելու է պետական պահպանության հատուկ ծառայությունում։

Նշենք, որ 2019թ. աշնանային զորակոչի ընթացքում զորակոչվել է մոտ 4100 նորակոչիկ, որոնցից միայն 1500-ն է բանակում ծառայել։

Պարտադիր զինվորական ծառայությունը Վրաստանում 12 ամիս է, զորակոչվում են 18-27 տարեկան քաղաքացիները։ Ծառայությունից կարող են հրաժարվել Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ծառայել են այլ երկրում, դատվել են ծանր կամ առանձնակի ծանր հանցագործության համար, այլընտրանքային ծառայություն են անցել, ինչպես նաև հատուկ տաղանդով, առողջական սահմանափակումներով, ծառայության համար անպիտան համարված անձիք։ Ըստ օրենքի՝ Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության կարող են չգնալ նաև այն մարդիկ, ովքեր ընտանիքում միակ արու զավակն են ու ում ընտանիքի անդամներից մեկը զոհվել է պատերազմում կամ ծառայության ժամանակ։

You might also like