Այսօր՝ հուլիսի 2-ին, Վրաստանում մարդատար միկրոավտոբուսը Շեկվեթիլիի հատվածում կողաշրջվել է, ինչի հետևանքով 12 զինծառայող վիրավորվել է։ Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է, տեղափոխվել են Քոբուլեթիի հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում է վրացական Ռուսթավի-2 լրատվամիջոցը, զինծառայողները Բաթումիից ուղևորվում էին Սենակիի ռազմաբազա։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։