[ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ] Իրավիճակը Վրաստանում հունիսի 22-ին

Հունիսի 22-ին Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվել են։ Ցույցերն անցել են ավելի խաղաղ մթնոլորտում։ Ներկայացնում ենք օրվա ամենակարևոր իրադարձությունների ժամանակագրությունը․ ամենաթարմ լուրերն՝ ավելի վերևում։

– Կեսգիշերն անց ցուցարարները խորհրդարանից շարժվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, ներկայացրել 3 պահանջ՝ ՆԳՆ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, 2020թ. խորհրդարանական ընտրությունների անցկացումը համամասնական ընթացակարգով, բախման ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում:

Այսքանով ցուցարարներն ավարտել են ցույցերի 3-րդ օրը: Բողոքի ակցիաները կվերսկսվեն հունիսի 23-ի երեկոյան։

– Ցուցարարները խորհրդարանի դիմացից քայլում են դեպի «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ: Այնտեղ արդեն մեծ թվով իրավապահներ են մոբիլիզացվել:

– «Վրացական Ավիաուղիներ»-ը հայտարարություն է տարածել, ըստ որի, եթե հուլիսի 8-ից թռիչքներ կատարելու Ռուսաստանի արգելքն ուժի մեջ մտնի, ապա վրացական ավիաընկերությունը կսկսի իրականացնել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներ:

– Կախա Կալաձեն հայտնել է, որ հունիսի 21-ի պատասխանատվությունը դեստրուկտիվ այն ուժերի վրա է, ովքեր երիտասարդներին կոչ էին անում գրոհել խորհրդարանի շենքը

– ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններից պահանջել է ապահովել ինչպես ռուս լրագրողների, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը Վրաստանում:

You might also like