Վրացական Georgian Airways-ը կիրականացնի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներ

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Facebook-ի իր էջում հաղորդագրություն է տարածել, ըստ որի, եթե հուլիսի 8-ից թռիչքներ կատարելու Ռուսաստանի արգելքն ուժի մեջ մտնի, ապա վրացական ավիաընկերությունը կսկսի իրականացնել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հրաման է ստորագրել, որով հուլիսի 8-ից սկսած ռուսական ավիաընկերությունները ժամանակավորապես կդադարեցնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումը:

You might also like