Վրաստանի նախկին նախագահ, Միացյալ ազգային շարժում կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին հարցազրույց է տվել Deutsche Welle-ին՝ նշելով, որ այն ինչ տեղի է ունենում Վրաստանում շարունակությունն է նրա, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, այնուհետև Ուկրաինայում և Մոլդովայում:
Սաակաշվիլին ասում է, որ Վրաստանում ընտրությունները չեն աշխատում, ու մարդիկ օգտագործում են ուրիշ այլ առիթ, ուրիշ իրավիճակ, որպեսզի արտահայտեն իրենց դժգոհությունը ստեղծված իրավիճակից:
Սաակաշվիլին պնդում է, որ ցուցարարները բռնություն չեն կիրառել:
Լրագրողի հարցին, թե այս ցույցերը միայն Գավրիլովի պահվածի հետ են կապված, թե այնուամենայնիվ, ավելի շատ հակառուսական ակցիա է, նա նշում է, որ այն ավելի լայն բողոք է: «Երեկվա դեպքը վերջին շտրիխն էր»:
Ըստ Սաակաշվիլիի՝ չնայած առաջնորդների բացակայության՝ մարդիկ մոբիլիզացվում են:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք իր կողմնակիցները սպասում էին հարմար պահի, Սաակաշվիլին պատասխանել է, որ Վրաստանի ժողովուրդն էր սպասում դրան այլ ոչ թե միայն իր կողմնակիցները:
«Հենց այդպիսի հարմար հնարավորություն լինի, ես ուզում եմ այցելել Վրաստան»: Սաակաշվիին կարծում է, որ կարող է տարածաշրջանային դերակատարում ունենալ:
Հարցազրույցն ամբողջությամբ․