Վրաստանում սրտի կանգից զինծառայող է մահացել

Այսօր՝ հունիսի 13-ին, Վրաստանում սրտի կանգից մահացել է 4-րդ մեխանիզացված բրիգադի 44-րդ գումարտակի զինծառայող, կապրալ Մամուկա Խարազիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի պաշտպանության ուժերի արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված բրիգադի 44-րդ գումարտակը պլանային վարժանքներ է արել Վազիանի զորավարժարանում, որի ընթացքում Մամուկա Խարազիշվիլին վատ է զգացել։ Նրան տեղափոխել են բրիգադի ենթակայության բուժկետ։ Տեղափոխելիս զինծառայողի սիրտը կանգ է առել, վերակենդանացման գործողությունները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Հարուցվել է քրեական գործ 116-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ անզգուշությամբ մահ պատճառել։

You might also like