Լևան Իզորիան և Զաքիր Հասանովն Ադրբեջանում կստորագրեն 2019թ. պաշտպանական համագործակցության պլանը

Հունիսի 11-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան մեկնել է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է վաղը՝ հունիսի 12-ին, Գաբալայում կայանալիք Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը։

Ինչպես նշվում է Վրաստանի ՊՆ հաղորդագրությունում, Լևան Իզորիան եռակողմ ձևաչափից զատ հանդիպելու է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։ Հանդիպումից հետո կողմերը ստորագրելու են Վրաստան-Ադրբեջան պաշտպանական համագործակցության 2019 թվականի պլանը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ էլ Իզորիան քննարկելու է երկկողմ համագործակցության հարցեր։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ եռակողմ հանդիպմանը «կողմերը քննարկելու են համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր»։

You might also like