Գաբալայում հանդիպելու են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Հունիսի 12-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայանալու է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հերթական հանդիպումը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ «կողմերը քննարկելու են համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր»։
Նշենք, որ պաշտպանության նախարարների եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացվում են 2012 թվականից։ Գաբալայում հանդիպումը կլինի թվով 7-րդը։ 2015-ից եռակողմ հանդիպումներ են անցկացնում նաև երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը։