Վրաստանում նշում են պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակը

Այսօր` մարտի 12-ին, Վրաստանում նշում են առաջին դեմոկտարական հանրապետության խորհրդարանի հիմնադիր ժողովի առաջին նիստի 100-ամյակը։ Վրաստանի խորհրդարանում 1919թ. ներկայացված էր 130 պատգամավոր 7 կուսակցությունից՝

Սոցիալ-դեմոկտարական կուսակցություն – 105 անդամ
Սոցիալ-ֆեդերալական կուսակցություն -9 անդամ
Սոցիալ-հեղափոխական կուսակցություն -5 անդամ
Ազգային-դեմոկրատական կուսակցություն – 6 անդամ
Հայ հեղափոխական Դաշնակցություն – 3 անդամ
Անկուսակցական – 1 անդամ

Վրաստանի խորհրդարանի 130 պատգամավորների ազգային պատկանելիության պատկերն այսպիսին էր՝
Վրացի- 109 հոգի
Հայ- 6 հոգի
Ռուս – 4 հոգի
Աբխազ – 3 հոգի
Օս- 2 հոգի
Հրեա – 2 հոգի
Գերմանացի -2 հոգի
Հույն -1 հոգի
Ադրբեջանցի – 1 հոգի

Իսկ խորհրադարանում ներկայացված 5 կանանցից մեկն ազգությամբ հայ Էլեոնորա (Լոլա) Տեր-Փարսեգովա Մախվիլաձեն էր։ Էլեոնորան ներկայացնում էր սոցիալ-դեմոկտարական կուսակցությունը, մասնագիտությամբ ուսուցչուհի էր: Նա ավարտել էր Թիֆլիսի կանանց գիմնազիան։

Էլեոնորա (Լոլա) Տեր-Փարսեգովա Մախվիլաձե
Էլեոնորա (Լոլա) Տեր-Փարսեգովա Մախվիլաձե

 

Նշենք, որ 130 պատգամավորներից 21-ը լրագրող էր, 20-ը՝ ուսուցիչ։ Հետաքրքիրն այն է, որ անդամներից միայն 63-ն ուներ բարձրագույն կրթություն, իսկ 11 հոգի չէր ավարտել բարձրագույն կրթությունը։ 26 հոգի միջնակարգ կրթություն ուներ, 23 հոգի՝ տարրական, 7 հոգի էլ կրթություն էր ստացել տանը։ Տեղեկացնենք, որ Վրաստանում առաջին համալսարանը՝ Թբիլիսիի պետական համալսարանը, հիմնադրվել է 1918 թվականին։

You might also like