Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է քաղաքականություն։ Նա զբաղեցնելու է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը։ Այդ մասին այսօր՝ մարտի 5-ին, տեղեկացնում է Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բրիձինա Իվանիշվիլիի ֆեյսբուքյան էջը։

Տեղեկացնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից 2015 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել էր 2013թ. նոյեմբերին։ Հրաժարականից հետո Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքականությամբ չի զբաղվել, հանրության ուշադչության կենտրոնում հայտնվել է մի քանի իրադարձությունների ժամանակ՝ 2016թ-ին շնորհավորել է «Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, 2017թ-ին Գերմանիայից վերադարձած Վրաստանի պատրիարքին տեսակցության ժամանակ և 2018թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ, երբ հանրությանը կոչ էր արել սատարել Սալոմե Զուրաբիշվիլիին։

Ղարիբաշվիլիի վերադարձի մասին հայտարարել է նաև կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

You might also like