Sputnik-Armenia. Վրաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան մարտին։ Դեռևս հստակեցված չէ, թե կոնկրետ որ օրերին է Զուրաբիշվիլին լինելու Հայաստանում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հայտնում է Sputnik-Armenia-ն՝ հղում անելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ը Սալոմե Զուրաբիշվիլին այցելել էր Ադրբեջան։ Դա նրա առաջին տարածաշրջանային այցն էր։
Ադրբեջան այցի ու հայտարարությունների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

You might also like