Բաքվում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի նախագահները

Այսօր՝ փետրվարի 27-ին, երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Օդանավակայանում վրացական պատվիրակությանը դիմավորել են Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Նադիր Հուսեինովը, Ադրբեջանում Վրաստանի և Վրաստանում Ադրբեջանի դեսպանները։ 


Սալոմե Զուրաբիշվիլիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Առանձնազրույցից հետո կողմերն, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մամուլի ասուլիս են ունենալու։
Զուրաբիշվիլին հանդիպելու է նաև Ադրբեջանի վարչապետին, խորհրդարանի խոսնակին, ինչպես նաև Ադրբեջանում սովորող վրաստանցի ուսանողներին։ Սալոմե Զուրաբիշվիլին այցելելու է նաև Գախ, Զագաթալա և Բեյլագանի շրջաններ, որտեղ բնակվում են էթնիկ  վրացիներ։

Նշենք, որ սա Սալոմե Զուրաբիշվիլիի տարածաշրջանային առաջին այցն է։

You might also like