Վրաստանի պաշտպանության նախարարը կժամանի Հայաստան. Sputnik Armenia

Փետրվարի 21-ին Հայաստան կայցելի Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Երևանում Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները կնքելու են 2019 թվականի պաշտպանական համագործակցության ամենամյա պլանը։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia լրատվամիջոցը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Նինո Տոլորդավային։

Տեղեկացնենք, որ պաշտպանության նախարար դառնալուց հետո սա Լևան Իզորիայի առաջին պաշոտնական այցն է Հայաստան։ Նախատեսվում են երկկողմ մի շարք հանդիպումներ։

Նախորդ անգամ երկու երկրները պաշտպանական ոլորտում համագործակցելու ամենամյա պլանը ստորագրել են Թբիլիսիում 2016թ դեկտեմբերի 21-ին, երբ պաշտոնական այցով Վրաստանում էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Կողմերը ստորագրել էին 2017 թվականի պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որը ներառում էր համագործակցություն ռազմական կրթության, բժշկության, ոստիկանության ոլորտներում:

You might also like