Վրաստանի պետբյուջեից 1 մլն լարի ստացան ընտրություններում 10% շեմը հաղթահարած թեկնածուները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները պետբյուջեից մեկական միլիոն լարի են ստացել նախընտրական ծախսերի համար։ Այս գումարը տրվել է այն թեկնածուներին, որոնց հաջողվել է հաղթահարել 10%-ի շեմը։ Այս մասին հայտնում է վրաստանյան Interpressnews.ge կայքը՝ հղում անելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա Միքելաձեին։

Նշվում է նաև, որ Սալոմե Զուրաբիշվիլին վճարել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկից վերցրած 1 մլն լարի վարկը։ Նա վարկ էր վերցրել 2018 թվականի հոկտեմբերին՝ նախընտրական շրջանում։

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 28-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթեց իշխող Վրացական երազանք կուսակցության սատարած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Առաջին փուլի արդյունքում թեկնածուներից ոչ ոք չէր կարողացել հավաքել 50 և ավելի տոկոս ձայն:

You might also like