Վրաստանում նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին

Նոյեմբերի 28-ին Վրաստանում անցկացվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որի նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել իշխող Վրացական երազանք կուսակցության սատարած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նա ստացել է ձայների 59.54%-ը: Ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն երկրորդ փուլում ստացել է ձայների 40․46%-ը:

Վրաստանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքները

Վաշաձեն առաջատար է Թելավիում, Ռուսթավիում, Քութաիսիում, ինչպես նաև Աֆղանստանում զինծառայողների քվեարկությամբ: Հայաշատ Ախալքալաքում, Ախալցիխեում, Նինոծմինդայում, Ծալկայում ձայների մեծամասնությամբ առաջատար է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նոյմբերի 28-ին ընտրատեղամասերի փակվելուց րոպեներ անց Վրացական երազանքի կենտրոնական գրասենյակի մոտ կառավարության անդամները, ինչպես նաև նակխին վարչապետ, կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին էքզիտ-փոլերի արդյունքներն իմանալուց հետո արդեն շնորհավորում էին միմյանց: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին հայտարարել է, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել: Նա կոչ է արել հանրությանը նույնպես անվավեր համարել արդյունքներն ու դուրս գալ խաղաղ ակցիաներ անցկացնելու:

Սալոմե Զուրաբիշվիլին արդեն ստանում է շնորհավորական ուղերձներ:

You might also like