Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զորախումբը քվեարկել է Գրիգոլ Վաշաձեի օգտին

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող զինծառայողների քվերակության արդյունքում Աֆղանսանի 2 ընտրատեղամասում էլ ամենաշատ ձայն հավաքել է ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մի ընտրատեղամասում Վաշաձեն ստացել է 86 ձայն, մյուսում՝ 366: Սալոմե Զուրաբիշվիլին համապատասխանաբար հավաքել է 46 ձայն և 316 ձայն:

Այսպիսով՝ Վաշաձեի համար քվեարկել է 452 հոգի, իսկ Զուրաբիշվիլիի՝ 362 հոգի: Հետաքրքիր է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Աֆղանստանում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել էր 398 ձայն, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 261 ձայն։

Հավելենք, որ հոկտեմբերի 28-ին անցկացված նախագահական ընտրություններից առաջ Վրաստանի ԶՈւ-ն Աֆղանստանում հերթափոխ էր անցկացրել, ինչը դժգոհություն էր առաջացրել ընդդիմության նախկին նախարար Դմիտրի Շաշկինի մոտ: Նա մեղադրել էր ԳՇ-ին ժամանակից շուտ հերթափոխ անցկացնելու համար, նշելով, որ դա պայմանավորված է հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններով։

Բանն այն է, որ Աֆղանստանում առաքելություն իրականացնող խաղաղապահներն ընտրելու են հոկտեմբերի 25-ին, իսկ ըստ Շաշկինի, նախկին զորախումբն իշխանության սատարած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին չէր քվեարկի։

ԳՇ-ից պատասխանել էին, որ հերթափոխն ընդունած զորախումբը կքվեարկի այնտեղ, իսկ արդեն Վրաստան ժամանած զինծառայողներն իրենց բնակավայրերում, քանի որ արձակուրդում են լինելու։

You might also like