Վրաստանում քաղաքացիներն ընտրում են 5-րդ նախագահին

Վրաստանում այսօր` նոյեմբերի 28-ին, վերջին անգամ քվեարկությամբ ընտրում են երկրի 5-րդ նախագահին։ Նախագահական ընտրությունների 2-րդ փուլին մասնակցում են №5 Գրիգոլ Վաշաձեն և №48 Սալոմե Զուրաբիշվիլին։ Նախորդ փուլում Վաշաձեն հավաքել էր 37,74% ձայն, իսկ Զուրաբիշվիլին՝ 38,64%:

Ըստ ընտրական օրենսգրքի՝ ընտրությունների 2-րդ փուլում պարտադիր չէ 50%-ի շեմը հաղթահարել, կարևոր է, թե թեկնածուներից ով ամենաշատ քվեն կստանա։ Եթե պատահաբար երկու թեկնածուն էլ հավասար ձայն հավաքի, ապա հաղթող կճանաչվի առաջին փուլի ամենաշատ ձայն ստացած մասնակիցը։

Ընտրությունների համար բացվել է 3703 ընտրատեղամաս, որից 55-ը արտասահմանում, իսկ 11-ը՝ հատուկ դեպքերի համար։ Արտասահմանում բացված ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 24։00-ին՝ աշխատանքային օր լինելու պատճառով։ Ինչպես նախորդ փուլի դեպքում, այնպես էլ հիմա տպվել են նաև երկլեզու (հայերեն-ադրբեջաներեն) և եռալեզու (հայերեն-ադրբեջաներեն-վրացերեն) քվեաթերթիկներ ազգային փոքրամասնությունների համար։

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ ժամը 10։00-ի դրությամբ ակտիվությունը եղել է 7.26%, առաջին փուլի նույն ժամանակահատվածում եղել էր 6.14%:

Քվեարկությանն արդեն մասնակցել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, հոգևոր առաջնորդը։

 

 

You might also like