Վրաստանի զինված ուերի ցամաքային զորքերի Արևելյան հրամանատարության հրամանատար է նշանակվել գնդապետ Ալեքսանդր Կիկնաձեն: Նրան ԶՈւ Արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված բրիգադի (տեղակայված է Վազիանի ռազմաբազայում) զինծառայողներին են ներկայացրել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: