Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Այօսր՝ մայիսի 30-ին, Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Լևան Իզորիան: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների և դրանց հետագա զարգացմանն ուղղված համագործակցության վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ նախարարները հանդիպել են Վրաստանի կառավարությունում երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո:

You might also like