ՀՀ վարչապետը մայիսի 31-ին այցելելու է Սամցխե-Ջավախքի շրջան

Մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայցելի նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան Ֆեյսբուքյան էջը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ վարչապետը կարճատև կանգառներ կունենա Ծալկա, Փոկա, Գանձա և Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև, կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնումը Թբիլիսիից նախատեսված է մայիսի 31-ին ժամը 14։00-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 30-31-ը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան, որի շրջանակներու մայիսի 30-ին ժամը 16:30-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հարակից տարածքում լինելու է թբիլիսահայ համայնքի հետ հանդիպում:

You might also like