Հատուկ նշանակության ուժերը Թբիլիսիում փորձում են չեզոքացնել թաքնվող ահաբեկիչներին

Նոյեմբերի 22-ի վաղ առավոտից Թբիլիսիի Իսանի շրջանում Վրաստանի ազգային անվտանգության հատուկ նշանակության ուժերը փորձում են չեզոքացնել բնակարաններից մեկում թաքնվող ահաբեկիչնեին: Ընթացող գործողություններն ուղիղ եթերում հեռարձակում է վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաալիքը:

Հատուկ գործողության վայրը Թբիլիսիում Նկարը՝ Ռուսթավի-2-ի տեսանյութից
Հատուկ գործողության վայրը Թբիլիսիում Նկարը՝ Ռուսթավի-2-ի տեսանյութից

Հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է հատուկջոկատային: Վերջինիս մասին դեռևս հստակ տեղեկություն չի հաղորդվում: Մինչ այս Ռուսթավի-2-ը հայտնել էր, որ ուժայինը զոհվել է, սակայն ավելի ուշ տեղեկացրել է, որ հիվանդանոցում է, վիրահատում են:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ, որ ահաբեկիչները Վրաստանի քաղաքացիներ չեն: Պաշտոնական աղբյուրը նշում է, որ նրանք ահաբեկչական խմբավորման անդամ են, բայց թե ինչ ազգության են, դեռևս հայտնի չէ:

Ռուսթավի-2-ը հաղորդում է նաև, որ ահաբեկիչներն արդեն 2 տարի վարձակալում էին այն բնակարանը, որտեղ թաքնվում էին: Բնակարանը պատկանում է Թինա Գաուրգաշվիլիին, նա Ախմեթի շրջանի Դուիսի գյուղից է, այժմ բնակվում է Ավստրիայում: Սակայն հանրային ռեեստրի տվյալներով էլ բնակարանի տերը Մերի Խանգոշվիլին է: Վերջինս լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքն իրական տերը չէ, բնակարանով զբաղվել է Գաուրգաշվիլիի աղջիկը, ում արդեն հարցաքննել են իրավապահները:

Տեղեկացնենք, որ հատուկ գործողության պատճառով հարակից բնակարաններից և շենքից բնակչությանը տարհանել են: Գործողության ընթացքում բնակչությանը պատճառած վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի:

You might also like