Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության արդյունքում 1 զինյալ ձերբակալվել է, 3-ը՝ սպանվել

Նոյեմբերի 22-ի երեկոյան ավելի քան 20 ժամ տևած հակաահաբեկչական գործողության արդյունքում Թբիլիսիում չեզոքացվել է 3 ահաբեկիչ, 1-ը՝ ձերբակալվել:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը մամուլի ծառայությունը:

Հակաահաբեկչական գործողության ժամանակ Թբիլիսի, 22.11.2017
Հակաահաբեկչական գործողության ժամանակ Թբիլիսի, 22.11.2017

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հատուկ գործողության ընթացքում զոհվել է ՊԱԾ հատուկջոկատային, վիրավորվել են ՊԱԾ 2 հատուկջոկատային և ՆԳՆ հատուկ առաջադրանքների կատարման դեպարտամենտից ևս 2 ուժային:

Ըստ վրաստանյան լրատվամիջոցների՝ զոհված հատուկջոկատայինը 41 տարեկան էր:

Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, ապա նրանց ազգային պատկանելությունն ու քաղաքացիությունը պաշտոնապես չի հաղորդվում: Այդ առիթով նոյեմբերի 22-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ որևէ նշանակություն չունի նրանց ազգային պատկանելությունը կամ քաղաքացիությունը: Շեշտը դրանց վրա չի դրվելու:

Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև Թբիլիսիի անվտանգությանն ու ուժայինների հասցեին քննադատություններին: Նա կոչ է արել չտրվել տարատեսակ շահարկումների, քանի որ Թբիլիսիում հանգիստ ու անվտանգ է: Իսկ ինչ վերաբերում է բավական երկար տևած հակաահաբեկչական գործողությանը, վարչապետը դա վերագրել է վրաստանյան ուժայինների աշխատելաոճին՝ նշելով, որ նրանք առավելագույնս փորձել են չվնասել բնակչությանը:

«Մենք տեսել ենք այլ երկրների հատուկ գործողությունները, երբ շինություններ են ջարդում: Մենք այլ ոճ ու ձեռագիր ունենք…»,— ներկայացրել է Կվիրիկաշվիլին:

Նշենք նաև, որ թեև պաշտոնապես ձերբակալված զինյալի մասին տեղեկություն չի հաղորդվում, վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ձերբակալվածը Ռիվզան Գոռնակաշվիլին է, ծնունդով Պանկիսի կիրճի Օմալո գյուղից: Նա բարեկամական կապ է ունեցել բնակարանի տերերի հետ:

You might also like

Comments are closed.