Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 31-ի հրամանագրով Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը
Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը

Նույնը օրը նախագահի մեկ այլ հրամանագրով Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատվել էր Յուրի Վարդանյանը:

Ռուբեն Ալֆրեդի Սադոյանը ծնվել է 1968թ. հունիսի 22-ին Երեւանում:

1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է:

1989-1990 թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում՝ որպես հաշվապահ,
1990-1994 թթ. ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետեւ տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ,
1994-1996 թթ. «Վահունի» ՍՊԸ-ում՝ տնօրեն,
1996-2000 թթ. «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում՝ տնօրեն,
2000-2001 թթ. ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության եւ հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ:
2002թ. ղեկավարել է «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Արշակունի» մասնաճյուղը, 2002-2003 թթ.՝ «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղը:
2003-2004 թթ. զբաղեցրել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնը:

2007-2017 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր: Հանրապետական կուսակցության անդամ է:

Օտար լեզուների իմացություն
Անգլերեն, ռուսերեն

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

You might also like

Comments are closed.