Վրաստանում նշում են «Բերիկաոբա» տոնը

Հունվարի 29-ին Թբիլիսիում մեր մեքենայի դիմացը դիմակներով մի խումբ կտրեց: Կենդանիների դիմակներով ու հագուստներով մարդիկ վրացերենով ողջունում ու ինչ-որ բան էին ուզում. քաղցրավենիք, գումար: Պարզվեց, Վրաստանում նշում են Բերիկաոբան (ბერიკაობა): Տոնը ծագել է հնագույն ժամանակներից, դեռևս հեթանոսական աստվածների պաշտամունքային ծեսերից: Այժմ այն թատերականացված ոչ այդքան լայն մասշտաբներով նշում են հիմնականում Կախեթի շրջանում:

Բերիկաոբա-Ղեենոբան վրացական ավանդական տոն է: Բերի (ბერი) նշանակում է երեխա, այսպիսով տոնը համարվում է մանկական, երեխայական: Տոնական միջոցառումները խորհրդանշում էին բնության վերածնունդը և գարնանային գիշերահավասարը: Տոնն իրականում 100-ից ավելի սցենարներ ունի: Ըստ վրացական մի շարք աղբուրների՝ հնում տոնի ժամանակ գյուղերում տղամարդիկ հավաքվում էին ծեսի համար դերակատարներ գտնելու: Գլխավոր դերակատարները հիմնականում հին Վրաստանում տոտեմներն էին՝ արջը, այծը, գայլը, վայրի խոզը: Բայց սրան զուգահեռ կային նաև հարսնացուն՝ Կեկելան (ժամանակին տղամարդիկ են դերակատարները եղել) և փեսացուն, որը ներկայանում էր որպես կապիկ, միայն թե չուխա հագած: Դերակատարները կոչվում էին բերիկաներ, իսկ երգերը, որ տոնի ժամանակ կատարվում էին՝ բերիկուլներ:

Տոնի նախապատրաստական փուլից հետո թատերականացված խումբը դռնեդուռ է ընկնում ու ժողովրդից քաղցրավենիք, գինի, մեղր ու նման բաներ հավաքում: Այդ ընթացքում փեսացուն փորձում էր համոզել Կեկելային, որ իր հետ ամուսնանա: Վերջապես երբ համաձայնությունն արդեն կար, հանկարծ փեսացուին սպանում են թաթարները կամ արաբները: Գյուղացիները սկսում էին Կեկելային մխիթարել, որ նա ավելի լավ փեսացուի է արժանի, իսկ այդ ընթացքում բերիկաները տղայի դին տանում էին մոգական ծառի տակ և փորձում նրան կենդանացնել բուժիչ ջրերով, դեղերով: Միևնույն ժամանակ լուր է տարածվում, որ Կեկելային հափշտակել են: Այս լուրը կյանքի է վերադարձնում տղային, ով էլ ճակատամարտում է առևանգիչների հետ ու փրկում իր սիրեցյալին: Տոնակատարությունը ավարտվում է ճոխ սուփրայով, որի ընթացքում բոլորը հաջորդ անգամ ավելի լավ Բերիկաոբա են ցանկանում:

 

«Բերիկաոբա»-ին նվիրված արձանախումբ Թբիլիսիում
«Բերիկաոբա»-ին նվիրված արձանախումբ Թբիլիսիում

Իսկ ահա մյուս անվանումը Ղեենոբան ցույց է տալիս վրաստանցիների պայքարը նվաճողբերի դեմ: Ղեենը ծիսակատարության արքան ու բերրիության խորհրդանիշն է: Տարիների ընթացքում դերակատարները փոփոխվել են, օրինակ պատմություններ կան, որ դերակատարների թվում են փեսացուն, հարսնացուն, միջնորդ կինը, դատավորը, բժիշկը, քահանան, արջը և այլն։ Սկզբնական շրջանում բոլոր դերերը կատարում էին տղամարդիկ, սակայն ավելի ուշ ներգրավվեցին նաև կանայք և դեռահասներ։

Իսկ ահա վրացական այս ֆիլմում (Չկարողացանք ճշտել, թե որ ֆիլմն է) երևում է, թե ինչպես են նշել տոնը:

You might also like

Comments are closed.