ՀՀ արտգործնախարարի մեկօրյա այցը Վրաստան

Օգոստոսի 1-ին մեկօրյա այցով Վրաստանում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Արտգործնախարարն այնտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, վարաչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները

Երկու երկրների պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` քննարկվել է քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր: Կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` վրաստանյան կողմին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որը հնարավորություն կստեղծի առաջ մղելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը:

Վրաստանյան պաշտոնական հաղորդագրություններում, սակայն, ղարաբաղյան հիմնահարցի մասին որևէ հիշատակում չկա: Հաղորդագրություններում նշվում է միայն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի քննարկման մասին:

You might also like